Հարթակի հիմքում ընկած է «մեկը բոլորի, բոլորը մեկի համար» սկզբունքը: Ահա 4 պարզ քայլ, թե ինչպես կարող եք օգտվել և օգնել ուրիշներին.
1. Գտեք լավագույնը
Քարտեզի վրա տեսեք ձեզ մոտակա բոլոր բենզալցակայանները: Զտեք դրանք ըստ վառելիքի տեսակի, գնի կամ վարկանիշի:
2. Ստուգեք և համեմատեք
Կարդացեք այլ վարորդների թողած մեկնաբանությունները վառելիքի որակի և սպասարկման մասին: Տեսեք իրական լուսանկարներ և թարմ գնացուցակներ:
3. Ավելացրեք և թարմացրեք
Տեսաք նոր բենզալցակայա՞ն, որը դեռ չկա քարտեզի վրա: Ավելացրեք այն ընդամենը մի քանի վայրկյանում:
Իսկ եթե նկատել եք, որ գինը փոխվել է, պարզապես թարմացրեք այն՝ օգնելով հաջորդ վարորդին խնայել ժամանակ և գումար:
4. Գնահատեք
Լիցքավորումից հետո թողեք ձեր կարծիքը: Ձեր աստղիկներն (գնահատականը) ու մեկնաբանությունները օգնում են բարձրացնել սպասարկման մշակույթը Հայաստանում:
Միացեք մեզ
Յուրաքանչյուր թարմացված գին կամ մեկնաբանություն մեծ օգնություն է համայնքին: Եկեք միասին դարձնենք մեր ճանապարհներն ավելի կանխատեսելի և հարմարավետ:
Հարցեր ունե՞ք
Կապնվեք մեզ հետ aramokay@gmail.com հասցեով